Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2011»-ի խնդիրների ու պատասխանների վերաբերյալ քննարկումները մեր կայքում` «Ֆորում» հատվածում:


«Կենգուրուի» մասին


Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և ռեսուրսներ

Ֆորում



«Կենգուրու 2011»-ն ունի հաղթող:

Շնորհավորում ենք «Կենգուրու 2011»-ի բոլոր մասնակից 36 672 աշակերտներին, ում արդյունքները գոհացնող և ոգևորիչ են: Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ունենք 3-11-րդ դասարանցի 1140 մրցանակակիր աշակերտ, որոնցից 308-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի: Նշենք, որ մասնակից 925 դպրոցներից ոչ մեկ չի մնացել առանց գոնե մեկ մրցանակակրի:

 

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի «Կենգուրուն» Հայաստանում ունի հաղթող`


ԱՐԱՔՍԻ ԳԵՎՈՐԳԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոց, 4-րդ դասարան


Շնորհավորում ենք փոքրիկ Արաքսիին փայլուն հաղթանակի եւ բացառիկ ձեռքբերման համար: Արաքսին միակն էր, որ այս տարի բավարարեց «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթի պահանջները եւ արժանացավ միակ հաղթողի պատվին:

 

Հրապարակում ենք այս տարվա մրցանակակիրների անունները:


Բոլոր մասնակից աշակերտներն իրենց վաստակած միավորներն ու պատասխանների հաջորդականությունը կարող են իմանալ իրենց իսկ դպրոցից, ուր մենք ուղարկել ենք արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունները:

Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցանակաբաշախության արարողությունները տեղի ունեցան ողջ Հայաստանի 30 քաղաքների 35 դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտում, մայիսի 23-ից 31-ը ներառյալ, որոնց ժամանակ բոլոր 1140 մրցանակակիր երեխաները ստացան իրենց մրցանակները: Մրցանակաբաշխությունների լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:


Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հայաստանում արդեն երրորդ անգամ հաջողությամբ անցկացվեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը` երկրի բոլոր մարզերի 912 և Ստեփանակերտի 13 դպրոցների և 3-11-րդ դասարանցի 36 672 աշակերտների մասնակցությամբ: Այս օրը, ինչպես և անցյալ տարիներին, իսկական տոն դարձավ երեխաների, նրանց ծնողների, դպրոցների և մեզ` կազմակերպիչներիս համար:

 

Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին այս մեծ իրադարձության հաջող կազմակերպման ու անցկացման համար: Ուրախ ենք և ոգևորված, որ անցյալ տարիներին մասնակցած դպրոցներն ու աշակերտներն այս տարի ևս «Կենգուրուի» հետ էին: Սիրով ողջունում ենք նաև մեզ միացած նոր դպրոցներին ու աշակերտներին: Լիահույս ենք, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ կոչվող մանկական կրթական շարժման շարքերը տարեց տարի կհամալրվեն:


Մրցույթը կայացավ, իսկ հույզերը, առաջարկությունները, հարցերը դեռ շատ են: Մենք ունենք ֆորում, որտեղ բոլորս կարող ենք ազատ շփվել, կիսել կարծիքներ, քննարկել այս տարվա խնդիրները և արդեն պլանավորել «Կենգուրու 2012»-ը: Այցելե’ք ֆորում:

Ստորև բերում ենք «Կենգուրու 2011»-ի բոլոր 925 մասնակից դպրոցների ցանկը՝ ըստ մարզերի:

Նորից շնորհավորում ենք բոլորիս այս մեծ իրադարձության առիթով:

Սիրով՝ Կենգուրու