Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2012»-ը մեկնարկել է: Աշակերտների վճարման և դպրոցում գրանցման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:

«Կենգուրուի» մասին


Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին
Ինչպես մասնակցել
Կանոններ
Մասնակցության վճար
Թեստերի ստուգում
Մրցանակներ, պատվոգրեր
Ճամբար Եվրոպայում
Մասնակից դպրոցներ

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և ռեսուրսներ

Ֆորում

 

Երեխաներին+ծնողներին

Ինչպես մասնակցել

Մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցում: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, ինչպես ամեն տարի, 2011թ.-ին ևս կանցկացվի մարտ ամսի երրորդ հինգշաբթի օրը: Հայաստանի բոլոր դպրոցները նախօրոք կտեղեկացվեն մրցույթի մասին:

Հարգելի ծնողներ և աշակերտներ, նախևառաջ ճշտեք` արդյոք Ձեր դպրոցը մասնակցում է «Կենգուրուին», թե` ոչ: Եթե մասնակցում է, ապա վերցրեք դպրոցի կողմից նշանակված պատասխանատուից վճարման վավերապայմանների թերթիկը, կատարեք մասնակցության վճարը, որ կազմում է 970 ՀՀ դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ցանկացած մասնաճյուղում, ներկայացրեք վճարման անդորրագիրը դպրոցում մրցույթի պատասխանատուին և գրանցվեք ցանկում: Հիշեցնենք, որ «Կենգուրուն» կազմակերպվում է ամեն տարի, այն շարունակական է, և բոլոր այն դպրոցներն ու աշակերտները, որ տարբեր պատճառներով չեն մասնակցել «Կենգուրու 2010»-ին, հետագա տարիներին հնարավորություն ունեն մասնակցել մաթեմատիկական այս ամենազանգվածային մրցույթին:


Էջի սկիզբ

Կանոններ

Մրցույթից առաջ մասնակիցներին բացատրվում են մրցույթի կանոնները:
Մրցույթը տևում է ուղիղ 75 րոպե` սկսած խնդիրները բաժանելու պահից:
Խնդիրները բաժանվում են միայն պատասխանների թերթիկներում երեխայի կողմից տվյալները լրացնելուց հետո:
Չի թույլատրվում օգտագործել հաշվիչ և հեռախոս:
Մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրվում են հուշանվերներ:
Խնդիրները լինելու են փակ (կնքված) ծրարում, որը պետք է բացվի բոլոր մասնակիցների ներկայությամբ անմիջապես մրցույթը սկսելուց առաջ:
Սեղանին լինում են միայն խնդիրների թերթիկը, պատասխանների լրացման թերթիկը, գրիչ և ցանկության դեպքում` մաքուր թուղթ սևագրի համար:
Պատասխանների լրացման թերթիկի վրա չպետք է լինեն ջնջումներ:
Յուրաքանչյուր խնդրի հինգ հնարավոր պատասխանի տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
Չլուծված խնդրի համար միավորներ չեն գումարվում և չեն հանվում:
Մասնակիցն ունի սխալի ուղղման 3 հնարավորություն. օգտվել պատասխանների թերթիկի համապատասխան դաշտից:
Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր:
Մրցույթի ավարտին խնդիրների թերթիկը մնում է մասնակցի մոտ:
Պատասխանների լրացված թերթիկները մրցույթի ավարտին անմիջապես հանձնվում են պատասխանատուին և դրվում համապատասխան ծրարի մեջ, փակվում ու կնքվում:
Հիմնադրամն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մրցույթ անցկացնել հաղթողների միջև:
Կեղծիքների կամ խախտումների դեպքում կարող է որակազրկվել ինչպես աշակերտը, այնպես էլ դպրոցը:
Գլխավոր պահանջը. մրցույթի մասնակիցները հատկացված 75 րոպեների ընթացքում պետք է ինքնուրույն լուծեն խնդիրները:
Կանոնների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:

Էջի սկիզբ

Մասնակցության վճար

Հարգելի ծնողներ, տնօրեններ, ուսուցիչներ
և մասնակիցներ,

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն ամբողջ աշխարհում վճարովի է: Սա «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի հիմնական պահանջներից մեկն է, և մասնակից յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գումարի չափը: Հայաստանում ամեն երեխայի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ: Այս գումարը դիտվում է որպես երեխայի կողմից ներդրում իր երկրում այս հետաքրքիր մրցույթի անցկացման գործում: Չնայած մրցույթի անցկացումը հնարավոր է դառնում մասնակցության վճարների շնորհիվ, բայցևայնպես, այդ գումարները չեն փակում բոլոր ծախսերը:

Հավաքված գումարները բացառապես ծախսվում են մրցույթի կազմակերպման և իրականացման համար: Այդ գումարներով բոլոր մասնակիցներին հուշանվերներ և հավաստագրեր են տրվում, լավագույններին` պատվոգրեր ու մրցանակներ են շնորհվում: Համակարգողների, դիտորդների, նյութերի տպագրության, փոստային ծախսերը նույնպես իրականացվում են այդ վճարումների միջոցով: Եվ, վերջապես, այդ գումարներից են օգտվելու մրցույթի հաղթողները, ովքեր կստանան գլխավոր մրցանակ: Գլխավոր մրցանակը
իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին:

Եթե երեխան չի մասնակցել մրցույթին (չկա դպրոցի վերջնական ցանկում կամ չկա պատասխանների թերթիկը), ապա նա կարող է հետ պահանջել մասնակցության վճարը` դիմում ներկայացնելով «Այբ» կրթական հիմնադրամ մինչև 2011 թ. ապրիլի 15-ը ներառյալ:
Գումարները կվերադարձվեն բացառապես երեխայի ծնողին` վերջինիս դիմումի հիման վրա: Նշված ժամկետից հետո գումարներ չեն վերադարձվում:

Էջի սկիզբ

Թեստերի ստուգում

Թեստերի ստուգումը կատարվում է FlexiCapture ծրագրով, որը սիրով մեզ է տրամադրել ոլորտի համաշխարհային առաջատար ABBYY Software House ընկերությունը: Բոլոր աշխատանքները մշակվում են scanner-ի միջոցով և մուտքագրվում են համակարգիչ: Արտագրումներն ու խախտումները հայտնաբերելու նպատակով բոլոր աշխատանքները համադրվում են` նույնանման ու համընկնող աշխատանքները բացահայտելու համար: Բոլոր աշխատանքները պահվելու են «Այբ» գրասենյակում մինչև 2011 թ. հունիսի 30-ը: Մինչև այդ պահը ընդունվում են բողոքարկման հայտեր: Բողոքարկում կարող է իրականացնել միայն դպրոցը այն դեպքերում, եթե մասնակցի անունը չկա հաշվետվությունում, կամ եթե կասկածի տակ է դրվում ստուգման ճշտությունը: Խնդիրների բովանդակության և/կամ պատասխանների տարբերակների ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում, քանզի խնդիրները և դրանց պատասխանների տարբերակները մշակվում և ընդունվում են «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի տարեկան գագաթնաժողովի ժամանակ, կիրառվում են ողջ աշխարհում և վեր են «Այբ» կրթական հիմնադրամի իրավասություններից:

Մրցանակներ տրվում են լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին: Լավագույն արդյունք է համարվում` 3-4-րդ դասարանցիների համար 64-90 միավորը հնարավոր 96-ից, 5-11-րդ դասարանցիների համար` 80-114 միավորը հնարավոր 120-ից:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվում 91-96 միավոր հավաքած 3-4-րդ դասարանցիները, կամ 115-120 միավոր հավաքած 5-11-րդ դասարանցիները:

Մրցանակներ, պատվոգրեր

Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». բոլոր մասնակիցներն ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաև պատվոգրերի և մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից բոլոր դպրոցներին:

Ճամբար Եվրոպայում

Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ տրամադրելու դեպքում, 2011 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ 12 տարին լրացած և անգլերենի տարրական գիտելիքներ ունեցող հաղթողները կմասնակցեն միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Kangourou Sans Frontieres» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում (հիմնականում Ֆրանսիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Գերմանիայում կամ Լեհաստանում): Կազմակերպիչները հոգում են երեխաների ճամբարի մասնակցության, կեցության ու սննդի հետ կապված բոլոր ծախսերը, ինքնաթիռի տոմսի, ելքի արտոնագրի (վիզայի) ու ապահովագրության վճարները: 12 տարեկանից ցածր հաղթողներն ստանում են արշեքավոր մրցանակ:

Մասնակից դպրոցներ

Ստորև բերում ենք «Կենգուրու 2011»-ի բոլոր 925 մասնակից դպրոցների ցանկը՝ ըստ մարզերի: