Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2012»-ը մեկնարկել է: Աշակերտների վճարման և դպրոցում գրանցման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:


«Կենգուրուի» մասին


Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և ռեսուրսներ

Ֆորում



«Կենգուրու 2012»-ը մեկնարկել է:

«Այբ» կրթական հիմնադրամն ուրախ է տեղեկացնելու, որ «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների և երեխաների գրանցումը սկսված է:


Այս տարի «Կենգուրու» մրցույթը կանցկացվի մարտի 15-ին:


Ուրախ ենք հայտնելու, որ այս տարվանից սկսած մրցույթին կարող են մասնակցել նաև 12-րդ դասարանի բոլոր ցանկացող աշակերտները:


Մրցույթին մասնակցելու համար երեխաների բանկում վճարը կատարելու, վճարման անդորրագրերը դպրոց ներկայացնելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետն է փետրվարի 17-ը:


Հաշվեհամարը «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկում
16044 015767700


Արցախի 3-12-րդ դասարանների աշակերտները «Կենգուրու 2012»-ի մասնակցության վճարը կարող են կատարել մինչև փետրվարի 17-ը հետևյալ բանկում`


Հաշվեհամարը «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-ում
223171002460


Մրցույթին մասնակցելու` դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 23-ը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ'ՒՆ. Այս տարի մրցույթի կազմակերպման գործընթացում կատարվել է ևս մեկ փոփոխություն`


Եթե դպրոցում մասնակիցների թիվը պակաս է 5-ից, տվյալ դպրոցը մասնակցության հայտ ներկայացնել չի կարող (մրցույթի կարգ, կետ 3.3): Այն աշակերտները, ում դպրոցը հայտ չի ներկայացրել, կարող են իրենց նախաձեռնությամբ նախօրոք դիմել որևէ այլ դպրոցի, ստանալ այդ դպրոցի ղեկավարության թույլտվությունը, գրանցվել մասնակիցների ցանկում, տրամադրել վճարման անդորրագիրը և մրցույթի օրը ներկայանալ տվյալ դպրոց (մրցույթի կարգ, կետ 2.2, երրորդ ենթակետ):


Մրցույթին մասնակցելու գործընթացը Հայաստանում ավելի արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես «Այբ» հիմնադրամը նշանակել է երկու տարբեր վերջնաժամկետ.


երեխաները վճարում են 970 դրամ բանկում, ներկայացնում են վճարման անդորրագիրը իրենց դպրոց և գրանցվում են դպրոցի ցանկում մինչև փետրվարի 17-ը ներառյալ: Նշված ժամկետից հետո բանկը վճար չի ընդունելու:

Դպրոցին տրվում է մի քանի օր ժամանակ` մինչև փետրվարի 23-ը ներառյալ, երեխաների ցանկերը ամփոփելու, անդորրագրերը հավաքելու, հայտը լրացնելու, այս ամենը մարզային համակարգողին ներկայացնելու համար: Նշված ժամկետից հետո հայտը չի ընդունվելու:


«Կենգուրու 2012»-ի
մասնակիցների ցանկի էլեկտրոնային ֆայլը
դպրոցները կարող են բեռնել
այստեղ:


«Կենգուրու 2012»-ին մասնակցելու հրավեր-փաթեթը, որը պարունակում է անցկացման մանրամասն կարգը, դպրոցի հայտի ձևը և այլ անհրաժեշտ տեղեկություններ, արդեն ուղարկվել է Հայաստանի և Արցախի ավելի քան 1230 դպրոցների: Հրավեր-փաթեթը ներառում է.


1. Նամակ դպրոցի տնօրենին


2. «Կենգուրու 2011»-ի հակիրճ նկարազարդ ամփոփում
Ներկայացված են «Կենգուրու 2011» մրցույթի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները:


3. «Կենգուրու 2012»-ի անցկացման մանրամասն կարգ
Խնդրում ենք դպրոցներում մրցույթի պատասխանատուներին ուշադրությամբ ծանոթանալ այս կարգին և կարգում կատարված փոփոխություններին:


4. Դպրոցի հայտի ձև
Խնդրում ենք դպրոցի պատասխանատուին լրացնել մասնակցության հայտը և մինչև փետրվարի 23-ը ներկայացնել այն «Այբ»-ի գրասենյակ կամ մարզային համակարգողին, իր դպրոցի մասնակից աշակերտների ցանկի և վճարման անդորրագրերի հետ միասին: Մրցույթին կմասնակցեն միայն նշված ժամկետում հայտ ներկայացրած դպրոցները:


5. Ուղեցույց դպրոցների համար
Այստեղ, հեշտության համար, քայլ առ քայլ ներկայացված են դպրոցի պատասխանատուի անելիքները` ըստ ժամանակացույցի:


6. A3 չափի պաստառ
Խնդրում ենք դպրոցի պատասխանատուներին փակցնել պաստառը դպրոցում` որպես «Կենգուրու 2012»-ի հայտարարություն և մրցույթին գրանցվելու ուղեցույց երեխաների համար:


7. Մասնակցության վճարը կատարելու համար անհրաժեշտ բանկային վավերապայմաններ
Այս թերթիկները, որտեղ բերված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում (Արցախի համար` «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-ում) մասնակցության վճարը կատարելու կարգը, նախատեսված են երեխաներին տրամադրելու համար: Խնդրում ենք բազմացնել դրանք անհրաժեշտ քանակով, կտրատել և բաժանել երեխաներին:


8. «Կենգուրուի» օրացույց
2012 թվականի համար նախատեսված օրացույց:


Անհրաժեշտ ինֆորմացիան կարող եք տեսնել` այցելելով Հղումներ և ռեսուրսներ բաժին:


Կրկին շնորհավորում ենք «Կենգուրու 2011»-ի բոլոր մասնակից 36 672 երեխաներին և 925 դպրոցներին: Լիահույս ենք, որ այս տարի ևս բոլոր մասնակիցները նույն խանդավառությամբ կփորձեն ուժերը մաթեմատիկայում: Բոլոր այն դպրոցներին, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել մրցույթին, սիրով հրավիրում ենք միանալու «Կենգուրու» կոչվող մանկական մաթեմատիկական շարժմանը:


«Կենգուրու 2011»-ի մանրամասն արդյունքները, մրցանակակիր աշակերտների և դպրոցների անունները կգտնեք մեր կայքէջի Հղումներ և ռեսուրսներ բաժնում:


Ինչպես միշտ, սպասում ենք ձեզ մեր ֆորումում, որտեղ բոլորս կարող ենք ազատ շփվել, կիսել կարծիքներ, քննարկել այս և նախորդ տարիների խնդիրները, պարզաբանել «Կենգուրու 2012»-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:



Սիրով՝ Կենգուրու