Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2012»-ը մեկնարկել է: Աշակերտների վճարման և դպրոցում գրանցման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:

«Կենգուրուի» մասին

Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին

Դպրոցներին
Ինչպես մասնակցել
ՀՀ ԿԳՆ
Նամակ տնօրենին
Ժամանակացույց
Կանոններ
Մասնակցության վճար
Արդյունքների ամփոփում Մրցանակներ, պատվոգրեր Ճամբար Եվրոպայում
Մարզային համակարգողներ
Մասնակից դպրոցներ

Հովանավորներին

Հղումներ և ռեսուրսներ

Ֆորում

 

Դպրոցներին

Ինչպես մասնակցել

2011թ.-ի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին միանալու համար Հայաստանի բոլոր դպրոցները տեղեկատվություն կարող են ստանալ «Այբ» կրթական հիմնադրամից: «Կենգուրուն», ինչպես ամեն տարի, 2011 թ.-ին ևս կանցկացվի մարտ ամսի երրորդ հինգշաբթի օրը: Հիշեցնենք, որ «Կենգուրուն» կազմակերպվում է ամեն տարի, այն շարունակական է, և բոլոր այն դպրոցներն ու աշակերտները, որ տարբեր պատճառներով չեն մասնակցել «Կենգուրու 2010»-ին, հետագա տարիներին հնարավորություն կունենան միանալ մաթեմատիկական այս ամենազանգվածային մրցույթին:

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք մեզ kangaroo@@@ayb.am էլ. հասցեին (ուղարկելիս` @@@-ի փոխարեն գրեք միայն մեկ @): Հավելյալ տեղեկությունների համար կարող եք նաև զանգահարել «Այբ» կրթական հիմնադրամ` 54 37 07, (093) 01-08-63 հեռախոսահամարներով:

Էջի սկիզբ

ՀՀ ԿԳՆ

2008 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին «Համագործակցության հուշագիր»` «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում կազմակերպելու նպատակով: Այս իրադարձության մասին հայկական հեռուստաալիքներով դեկտեմբերի 26-ին տրված լուրերից հատվածներ կարող եք դիտել` այցելելով հետևյալ կայքէջերը`

http://www.youtube.com/watch?v=1hgIGrn7778
http://www.youtube.com/watch?v=1SqAR6c5aW8
http://www.youtube.com/watch?v=tPb2FwnyRNM&feature=channel page"
http://www.youtube.com/watch?v=JtnSgbCVJV0

Էջի սկիզբ

Նամակ տնօրենին

Այստեղ դրված է 2011 թ.-ին դպրոցների տնօրեններին ուղղված նամակի օրինակը:

Էջի սկիզբ

«Կենգուրու 2011»-ի ժամանակացույց

հունվարի 20 - Դպրոցների տնօրեններին ուղղված մրցույթի մասնակցության փաթեթ
փետրվարի 18 - Աշակերտների կողմից մասնակցության վճարը կատարելու, բանկային անդորրագրերը դպրոց ներկայացնելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետ
փետրվարի 23 - Դպրոցի մասնակցության հայտի, աշակերտների ցանկի և բանկային անդորրագրերի ուղարկման վերջնաժամկետ
մարտի 17 - «Կենգուրու 2011» մաթեմատիկական խաղ-մրցույթ
ապրիլ - Մրցույթի արդյունքների ամփոփում
մայիսի առաջին կես - Մրցույթի արդյունքների ամփոփ հաշվետվության ներկայացում դպրոցներին
մայիսի երկրորդ կես - Մրցանակաբաշխություն
մինչև հունիսի 30-ը - Բողոքարկման ժամանակահատված


Էջի սկիզբ

Կանոններ

Մրցույթից առաջ մասնակիցներին բացատրվում են մրցույթի կանոնները:
Մրցույթը տևում է ուղիղ 75 րոպե` սկսած խնդիրները բաժանելու պահից:
Խնդիրները բաժանվում են միայն պատասխանների թերթիկներում երեխայի կողմից տվյալները լրացնելուց հետո:
Չի թույլատրվում օգտագործել հաշվիչ և հեռախոս:
Մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրվում են հուշանվերներ:
Խնդիրները լինելու են փակ (կնքված) ծրարում, որը պետք է բացվի բոլոր մասնակիցների ներկայությամբ անմիջապես մրցույթը սկսելուց առաջ:
Սեղանին լինում են միայն խնդիրների թերթիկը, պատասխանների լրացման թերթիկը, գրիչ և ցանկության դեպքում` մաքուր թուղթ սևագրի համար:
Պատասխանների լրացման թերթիկի վրա չպետք է լինեն ջնջումներ:
Յուրաքանչյուր խնդրի հինգ հնարավոր պատասխանի տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
Չլուծված խնդրի համար միավորներ չեն գումարվում և չեն հանվում:
Մասնակիցն ունի սխալի ուղղման 3 հնարավորություն. օգտվել պատասխանների թերթիկի համապատասխան դաշտից:
Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր:
Մրցույթի ավարտին խնդիրների թերթիկը մնում է մասնակցի մոտ:
Պատասխանների լրացված թերթիկները մրցույթի ավարտին անմիջապես հանձնվում են պատասխանատուին և դրվում համապատասխան ծրարի մեջ, փակվում ու կնքվում:
Հիմնադրամն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մրցույթ անցկացնել հաղթողների միջև:
Կեղծիքների կամ խախտումների դեպքում կարող է որակազրկվել ինչպես աշակերտը, այնպես էլ դպրոցը:
Գլխավոր պահանջը. մրցույթի մասնակիցները հատկացված 75 րոպեների ընթացքում պետք է ինքնուրույն լուծեն խնդիրները:
Կանոնների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:

Էջի սկիզբ

 

«Կենգուրու» մրցույթի կազմակերպման գործընթացում և անցկացման կարգում կատարված փոփոխություններ

 

Տարբեր վերջնաժամկետներ երեխաների գրանցման և դպրոցի հայտի ներկայացման համար.

Մրցույթին մասնակցելու գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, «Այբ» հիմնադրամը նշանակել է երկու տարբեր վերջնաժամկետ` երեխաները վճարում են 970 դրամ «ՎՏԲ-Հայաստան» բանկում, ներկայացնում են վճարման անդորրագիրը իրենց դպրոց և գրանցվում են դպրոցի ցանկում մինչև փետրվարի 18-ը ներառյալ: Նշված ժամկետից հետո բանկը վճար չի ընդունելու: Դպրոցին տրվում է մի քանի օր ժամանակ` մինչև փետրվարի 23-ը ներառյալ, երեխաների ցանկերը ամփոփելու, անդորրագրերը հավաքելու, հայտը լրացնելու,այս ամենը մարզային համակարգողին ներկայացնելու համար: Նշված ժամկետից հետո հայտը չի ընդունվելու:

 

Ամառային ճամբարի ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան):

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ամառային ճամբար մեկնելիս ճանապարհածախսի, ապահովագրության և ելքի արտոնագրի համար վճարում էին մրցույթի հաղթողի ծնողները, 2011 թ.-ից ամառային ճամբարի ուղեգրի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է «Այբ» կրթական հիմնադրամը:

 

Ամբողջությամբ  հանվել է մրցույթի անցկացման կարգի 5.3 կետը:

Կարգի 5.3 կետը, որն ասում է. «Յուրաքանչյուր մարզում խրախուսական մրցանակ կստանա մեկ դպրոց, որը կապահովի իր աշակերտների մասնակցության ամենամեծ տոկոսը:», նախատեսված էր հիմնականում գյուղական դպրոցների ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար: Նախորդ երկու տարիների փորձը ցույց տվեց, որ դպրոցների խրախուսման նման ձևը միանշանակ չի ընկալվում, և այդ իսկ պատճառով այն հանվում է կարգից:

 

Այն դպրոցներին, որոնց տարածքային կենտրոնները գտնվում են ոչ իրենց համայնքում, կտրվի մրցութային փաթեթի ստացման ճանապարհածախսի փոխհատուցում 3000 դրամի չափով:

Փոխհատուցումը կփոխանցվի դպրոցի բանկային հաշվեհամարին մրցույթից հետո: Կարգի այս կետը (3.6) մնացել է անփոփոխ: 2010 թ.-ին փոխհատուցումը բանկային փոխանցումով տրամադրելու վերաբերյալ «Այբ» հիմնադրամը ստացել է բազմաթիվ տարատեսակ արձագանքներ և փորձել գտնել փոխհատուցումը տրամադրելու այլ տարբերակներ: Սակայն, այս պահի դրությամբ ներկա ՀՀ օրենսդրության դաշտում ավելի հարմար տարբերակ գտնել դեռևս չի հաջողվել:

 

Էջի սկիզբ

Մասնակցության վճար

Հարգելի ծնողներ, տնօրեններ, ուսուցիչներ
և մասնակիցներ,

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն ամբողջ աշխարհում վճարովի է: Սա «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի հիմնական պահանջներից մեկն է, և մասնակից յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գումարի չափը: Հայաստանում ամեն երեխայի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ: Այս գումարը դիտվում է որպես երեխայի կողմից ներդրում իր երկրում այս հետաքրքիր մրցույթի անցկացման գործում: Չնայած մրցույթի անցկացումը հնարավոր է դառնում մասնակցության վճարների շնորհիվ, բայցևայնպես, այդ գումարները չեն փակում բոլոր ծախսերը:

Հավաքված գումարները բացառապես ծախսվում են մրցույթի կազմակերպման և իրականացման համար: Այդ գումարներով բոլոր մասնակիցներին հուշանվերներ և հավաստագրեր են տրվում, լավագույններին` պատվոգրեր ու մրցանակներ են շնորհվում: Համակարգողների, դիտորդների, նյութերի տպագրության, փոստային ծախսերը նույնպես իրականացվում են այդ վճարումների միջոցով: Եվ, վերջապես, այդ գումարներից են օգտվելու մրցույթի հաղթողները, ովքեր կստանան գլխավոր մրցանակ: Գլխավոր մրցանակը
իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին:

Եթե երեխան չի մասնակցել մրցույթին (չկա դպրոցի վերջնական ցանկում կամ չկա պատասխանների թերթիկը), ապա նա կարող է հետ պահանջել մասնակցության վճարը` դիմում ներկայացնելով «Այբ» կրթական հիմնադրամ մինչև 2011 թ. ապրիլի 15-ը ներառյալ:
Գումարները կվերադարձվեն բացառապես երեխայի ծնողին` վերջինիս դիմումի հիման վրա: Նշված ժամկետից հետո գումարներ չեն վերադարձվում:

Էջի սկիզբ

Արդյունքների ամփոփում

Թեստերի ստուգումը կատարվում է FlexiCapture ծրագրով, որը սիրով մեզ է տրամադրել ոլորտի համաշխարհային առաջատար ABBYY Software House ընկերությունը: Բոլոր աշխատանքները մշակվում են scanner-ի միջոցով և մուտքագրվում են համակարգիչ: Արտագրումներն ու խախտումները հայտնաբերելու նպատակով բոլոր աշխատանքները համադրվում են` նույնանման ու համընկնող աշխատանքները բացահայտելու համար: Բոլոր աշխատանքները պահվելու են «Այբ» գրասենյակում մինչև 2011 թ. հունիսի 30-ը: Մինչև այդ պահը ընդունվում են բողոքարկման հայտեր: Բողոքարկում կարող է իրականացնել միայն դպրոցը այն դեպքերում, եթե մասնակցի անունը չկա հաշվետվությունում, կամ եթե կասկածի տակ է դրվում ստուգման ճշտությունը: Խնդիրների բովանդակության և/կամ պատասխանների տարբերակների ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում, քանզի խնդիրները և դրանց պատասխանների տարբերակները մշակվում և ընդունվում են «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի տարեկան գագաթնաժողովի ժամանակ, կիրառվում են ողջ աշխարհում և վեր են «Այբ» կրթական հիմնադրամի իրավասություններից:

Արդյունքներն ամփոփվում են մրցույթի ավարտից մեկ ամիս անց: Մայիս ամսվա սկզբին դպրոցը կստանա իր աշակերտների արդյունքների հաշվետվությունը: Դրանից հետո կիրականացվի մրցանակաբաշխությունը, որի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ամփոփումից հետո բոլոր մասնակիցներն ստանում են հավաստագրեր, լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին տրվում են մրցանակներ: Լավագույն արդյունք է համարվում` 3-4-րդ դասարանցիների համար 64-90 միավորը հնարավոր 96-ից, 5-11-րդ դասարանցիների համար` 80-114 միավորը հնարավոր 120-ից: Մրցույթի հաղթողներ են ճանաչվում 91-96 միավոր հավաքած 3-4-րդ դասարանցիները, կամ 115-120 միավոր հավաքած 5-11-րդ դասարանցիները:


Էջի սկիզբ

Մրցանակներ, պատվոգրեր

Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». բոլոր մասնակիցներն ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են նաև պատվոգրերի և մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից բոլոր դպրոցներին:

Էջի սկիզբ

Ճամբար Եվրոպայում

Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ տրամադրելու դեպքում, 2011 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ 12 տարին լրացած և անգլերենի տարրական գիտելիքներ ունեցող հաղթողները կմասնակցեն միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Kangourou Sans Frontieres» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում (հիմնականում Ֆրանսիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Գերմանիայում կամ Լեհաստանում): Կազմակերպիչները հոգում են երեխաների ճամբարի մասնակցության, կեցության ու սննդի հետ կապված բոլոր ծախսերը, ինքնաթիռի տոմսի, ելքի արտոնագրի (վիզայի) ու ապահովագրության վճարները: 12 տարեկանից ցածր հաղթողներն ստանում են արշեքավոր մրցանակ:

Էջի սկիզբ

Մարզային համակարգողներ

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը կազմակերպվում է մարզային համակարգողների միջոցով: Մրցույթի հետ կապված հարցերով կարող եք դիմել մարզային Ձեր համակարգողին:

ՄԱՐԶ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ՀԵՌԱԽՈՍ
Երևան Շողիկ Մկրտչյան (093) 01-08-63
Արագածոտն Գայանե Դանիելյան (093) 59-08-35
Արարատ Հայկազ Պապյան (094) 44-27-10
Արմավիր Հասմիկ Ներսիսյան (094) 44-27-16
Գեղարքունիք Հասմիկ Ներսիսյան (094) 44-27-16
Լոռի Հայկազ Պապյան (094) 44-27-10
Կոտայք Անահիտ Ավալյան (094) 44-26-91
Շիրակ Վարդան Մանուկյան (093) 46-49-03
Սյունիք Սևադա Խոջաբաղյան (098) 68-50-73
Վայոց Ձոր Սևադա Խոջաբաղյան (098) 68-50-73
Տավուշ Անահիտ Ավալյան (094) 44-26-91
Արցախ Միքայել Համբարձումյան (077) 55-35-66


Մասնակից դպրոցներ

Ստորև բերում ենք «Կենգուրու 2011»-ի բոլոր 925 մասնակից դպրոցների ցանկը՝ ըստ մարզերի: