Մասնակցության պայմաններ
Մրցաշարի առաջադրանքները նախապես հրապարակվում են https://contests.am կայքում:
Թիմում մասնակիցների թիվը կարող է լինել՝ 4-5 ուսանող: Թիմը պետք է ունենա ավագ։
Բնագիտության ուսանողական մրցաշարին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտը լրացնել մինչև 2023թ. հունվարի 20-ը:
Մասնակցության վճարը յուրաքանչյուր թիմի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ: Վճարը կատարելու վերջնաժամկետը 2023 թ. հունվարի 25-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին: Հնարավորության դեպքում վճարումը կատարել բանկից և նպատակ դաշտում նշել «Թիմի անվանում» թիմի ԲՈՒՄ-ի մասնակցության վճար։
Բնագիտության ուսանողական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա 2023թ․ փետրվարի 18-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ փետրվարի 25-ին:
Բնագիտության ուսանողական մրցաշարի կարգը և առաջադրանքները կարող եք ներբեռնել հղումով:
Այստեղ բերված են նաև սահիկաշարերին ներկայացվող պահանջները և օրինակելի սահիկաշարի նմուշ։
Եզրափակիչում խաղարկվելու է կազմակերպիչների կողմից նախապես ներկայացված ոլորտին վերաբերող նախագծային աշխատանք: Մասնակից թիմերն ազատ են որոշելու իրենց հետազոտության ծավալը և բնույթը (տեսական, գործնական)՝ առաջարկված ոլորտում, որն այս տարի «Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»-ն է:
Մրցաշարի պատմությունը
Բնագիտության ուսանողական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է:
Բնագիտության ուսանողական մրցաշարը 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների մրցաշարի (ՊՔՄ) տրամաբանական շարունակությունն է։ «Այբ» կրթական հիմնադրամը 2019թ․-ից հնարավորություն է ընձեռում մեր երեխաներին ներկայացնելու իրենց և մեր երկիրը նաև միջազգային հարթակում՝ մասնակցելով Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին. 2018-2021թթ․ մրցաշարերից մեր երեխաները վերադարձել են երրորդ կարգի դիպլոմներով և անվանական պատվոգրերով։ Հենց Պատանի քիմիկոսների մրցաշարի հաջողված փորձի վրա է հիմնված ուսանողական նոր մրցաշարը։
Ուսանողական առաջին մրցաշարերին մասնակցել են 13 թիմ (64 ուսանող) Հայսատանից:
Մրցաշարի նպատակները
«Այբ» կրթական հիմնադրամի նոր ուսանողական նախագիծն է։ Բնագիտության ուսանողական մրցաշարը նպատակ ունի աճեցնելու երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության նկատմամբ և նպաստելու մեր երկրում այդ գիտական ճյուղերի զարգացմանը, նոր մասնագետների ներգրավմանը և հասարակության մեջ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն մասնագիտությունների դերի մեծացմանը, ինչպես նաև հենց հետազոտական և գիտական ուղությունների կարևորության բարձրացմանը։
Ովքե՞ր կարող են մասնակցել մրցաշարին
Բնագիտության ուսանողական մրցաշարին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները:
Բնագիտության ուսանողական մրցաշարը թիմային մրցույթ է, որում բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով, ֆիզիկայով և կենսաբանությամբ հետաքրքրվող ուսանողները կդրսևորեն բարդ խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարը հնարավորություն կտա արդի բնագիտական խնդիրների լուծման գործընթացը տեղափոխելու ուսանողական հարթակ և պահելու այդ նույն ոգևորվածությունը և ստեղծագործ մոտեցումներն ուսման գործընթացում։
Արդյունքում ակնկալում ենք ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գիտարտադրական գործունեության մեջ, ձևավորել ուսանողական թիմեր` արդի գիտական և տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար, նպաստել ուսանողներին ընկերություններում և հետազոտական ինստիտուտներում աշխատանքի տեղավորելուն, ինչպես նաև սեփական ծրագրերի և զարգացման ուղղությունների մշակմանն ու հաղթահարմանը։